Search
Close this search box.

Արայիկ Յարութիւնեան Ռուբէն Վարդանեանին առաջարկած է Արցախի Պետական նախարարի պաշտօնը

 

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան հանրային գործիչ Ռուբէն Վարդանեանին առաջարկած է Արցախի Հանրապետութեան Պետական նախարարի պաշտօնը: Արայիկ Յարութիւնեան այդ մասին գրած է Դիմագիրքի իր էջին: 

«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբէն Վարդանեանին, ում Արցախ տեղափոխուելու որոշումն առաջիններից մէկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետութեան Պետական նախարարի պաշտօնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու եւ գործելու լայն լիազօրութիւններ:

Ռուբէնի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նուիրուածութեանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերեալ նրա որոշմանը: Յոյսով եմ՝ մեր համագործակցութիւնը կը սկսենք առաջիկայ շաբաթներին, որին առնչուող այլ մանրամասների մասին կը յայտնեմ յաջորդիւ:

Ի հարկէ, սա չի նշանակում, որ գործող Պետնախարար Արտակ Բեգլարեանի աշխատանքն արդիւնաւէտ չեմ գնահատում, բայց հաշուի առնելով առկայ մարտահրաւէրներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միաւորումը»,– գրած է Յարութիւնեան:

Խմբագրական