Search
Close this search box.

Արցախցի. «Հարազատներս գտնելու համար 59 դիակ զննեցի»

Արցախցի իրաւաբան, գրող Նանար Պօղոսեան Դիմագիրքի իր էջին կը գրէ.

«Արցախի դիահերձարանի մօտակայքի օդում բառի ուղիղ իմաստով տղաների արեան հոտն է, որովհետեւ լոյս չլինելու պատճառով ո՛չ սառնարաններն են հերիքում, ո՛չ էլ արդէն սառն է պահում: Մարդիկ ստիպուած հողին են յանձնում իրենց ընկերներին, էլ չեն սպասում, որ հարազատը՝ նոյնիսկ մօրը շրջափակումից հանեն ու բերեն իրենց երեխաների վերջին հրաժեշտին:

Ու ես Թուրքից չեմ նեղանում, ես հայ դաւաճաններից եմ նեղանում: Արցախն ազատագրած՝ անմահացած հօրս ու իմ պայքարը այսպիսի Արցախի համար չէր, անիծուէ՛ք դուք: Աղօթէ՛ք, որ ողջ չմնամ, թէ չէ անուն առ անուն  դաւաճանների ցուցակով պատմութեան գիրկն եմ ձեզ գցելու իմ հետագայ գրքերում:

Ու չասէք իբր հիմա միասնանալու ժամանակ է, Արցախս կորցնելուց յետոյ թքած, որ կը միասնանաք թէ ոչ, եթէ 30 ու անց տարիներ միասնական չենք  եղել հիմա թքած թէ ո՛վ ինչ է մտածում, ուզում եմ իրար ուտէք, ուզում եմ գժուէք, խելագարուէք, որ ինձ հասկանաք: Անպատկառնե՛ր:

Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի, որտեղ մի պապիկ մօտեցաւ, թէ «մեղք ես բալես գնա՛ տուն ջահէլ աղջիկ ես դու, դեռ երեխայ պիտի ունենաս, ի՞նչու դու ես եկել, ձեր տան տղամարդկանց ասա թող գան փնտռեն», ասացի՝ «պապի ես մեր տան տղամարդկանց եմ փնտռում ու փնտռելուց բախուեցի եղբօրս ընկերոջը՝ կատակասէր, դրական, կեանքով լեցուն Վիտալիին, ում առաջ հազար անգամ հաց եմ դրել մեր տանը, ում երբեւէ չեմ պատկերացրել, որ կը տեսնէի այդ վիճակում, ում տարանք հողին յանձնեցինք, ում մայրը չկարողացաւ կէս ժամուայ ժանապարհը կտրէր, քանի որ շրջափակման մէջ է, ու գար որդուն վերջին հրաժեշտ տար»:

Անիծուէ՛ք ու անորդի մնաք դուք հայ դաւաճաններ:

Մինչեւ Արցախը յանձնելու վերջին օրը զօրավարներին կոչումներ են տալիս, զզուանքներ, անասուննե՛ր»: