Search
Close this search box.

Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»

 

Արցախի նախագահի խորհրդական, Արտաքին գործոց նախկին նախարար Դաւիթ Բաբայեան Սեպտեմբեր 28-ին Դիմագիրքի իր էջին գրառումով կը հաղորդէր.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտէք, որ ես ընդգրկուած եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, եւ ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցաւ, անհանգստութիւն ու անձկութիւն կը պատճառի առաջին հերթին իմ մերձաւորներին, բայց վստահ եմ, որ նրանք կը հասկանան։

Իմ չներկայանալը կամ աւելի վատ՝ փախուստը, լուրջ վնաս կը հասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, եւ ես՝ որպէս ազնիւ մարդ, աշխատաւոր, հայրենասէր եւ քրիստոնեայ, չեմ կարող դա թոյլ տալ։

Աստուած օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազօրը կրճատի նրա տառապանքը եւ ամոքի նրա վէրքերը»: