Search
Close this search box.

Դաւիթ Բաբայեան. «Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը» 

Reuters-ին տուած հարցազրոյցին, Արցախի նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեան յայտնած է, թէ Արցախահայերը կը մեկնին Հայաստան, քանի որ չեն ուզեր ապրիլ Ազերպայճանի կազմին մէջ եւ կը վախնան ցեղային զտումներէ։

«Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը։

Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմութեան մէջ կը մնայ որպէս խայտառակութիւն եւ ամօթ հայ ժողովրդի եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, մեր ճակատագրի պատասխանատուները մի օր պատասխան պիտի տան Աստծոյ առջեւ իրենց մեղքերի համար»,– նշած է ան։