«Թաթոյեան» հիմնադրամը հրապարած է յայտարարութիւն մը, ուր նշուած է, որ Հայաստանի դէմ 2022 Սեպտեմբեր 13-15 Ազերպայճանի սանձազերծած պատերազմի ընթացքին այդ երկրի զինուորները, բացի ֆիզիքական տառապանքներէ, նաեւ հոգեկան տառապանքներ պատճառած են զոհուած հայ զինուորներու ընտանիքներուն:
«Իրաւունքի ու արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամը ձեռք է բերել ապացոյցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողը, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանուած վիճակում, ապա WhatsApp-ի միջոցով ուղարկել են նրա կնոջը, յետոյ տեսանիւթը եւ լուսանկարը հրապարակել են նաեւ WhatsApp-ի “story” բաժնում: Նրանց ուղարկած տեսանիւթում նաեւ այլ հայ զինծառայողներ են, ովքեր զոհուել են խմբով:
Նշուած ապացոյցները Հիմնադրամի կողմից կը ստանան անհրաժեշտ իրաւական ամրագրում:
Այս յանցաւոր արարքը հաստատում է, որ ադրբեջանական զինուած ծառայողների նպատակը նաեւ հոգեկան տառապանք պատճառելն է զոհուածների ընտանիքներին, ու հայ հասարակութեան զգացումների հետ խաղալը:
Այս նոյն դէպքերն արձանագրուել են նաեւ 2016 Ապրիլեան, 2020-ի 44-օրեայ պատերազմների ժամանակ: Այսինքն՝ ձեռագիրը չի փոխուել, այս յանցանքները դարձել են տեւական, քանի որ դաժանութիւնները խրախուսւում են ադրբեջանական իշխանութիւնների կողմից, իսկ այն կատարողները մնում են անպատիժ:
Ապացոյցները պատշաճօրէն կ՚ամրագրուեն, կ՚ուղարկուեն միջազգային գործընկերներին. այս յանցանքների համար մեղաւորները պէտք է պատժուեն»,– ընդգծուած է յայտարարութեան մէջ:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։