Search
Close this search box.

Կիրանցի 31 բնակիչներ կը հրաժարին կառավարութեան կողմէ առաջարկուած փոխհատուցումէն

 

Մայիս 24-ին, Կիրանցի 31 բնակիչներ սեփական ստորագրութիւններով յայտարարութիւն մը հրապարակած են, նշելով թէ կը հրաժարին փոխհատուցումէն եւ կ՚ուզեն ապրիլ իրենց հայրենիքի մէջ:

«Յայտնում ենք, որ համաձայն չենք այս անօրինական սահմանազատման, որի հետեւանքով Ադրբեջանին են անցնում Հայաստանին պատկանող տարածքներ, Կիրանց գիւղի հողամասեր ու շինութիւններ։ Կառավարութիւնը սկսել է փոխհատուցել այս շինութիւնների դիմաց։ Այս գործողութիւնը դիտում ենք ՝ Հայաստանի տարածքի ապօրինի օտարում, Ադրբեջանին հողի վաճառք։ Սա պետական դաւաճանութիւն է։ Ուստի, ներքոյ ստորագրյալներս՝ ընտանիքի անդամներով հանդերձ, հրաժարւում ենք որեւէ փոխհատուցումից»,– նշուած է յայտարարութեան մէջ։