Search
Close this search box.

Միրզոյեան եւ Պայրամով Ժընեւի մէջ հանդիպում պիտի ունենան

 

Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը հաղորդած է, թէ Հոկտեմբեր 2-ին Ժընեւի մէջ հանդիպում պիտի ունենան Հայաստանի եւ Ազերպայճանի Արտաքին գործոց նախարարները։

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացուող գրգռութիւններին՝ հայկական կողմը կը մասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցութիւնները։ Հայաստանը, ինչպէս նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տեւական խաղաղութեան Հարաւային Կովկասում, եւ նոյնն ակնկալում է Ադրբեջանից»,– նշուած է Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ։