Ռոբերտ Քոչարեան.- “10 տարի նախագահ եմ եղել, զէնք ձեռք բերելու խնդիր երբեք չենք ունեցել”

Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարեան Սեպտեմբեր 28-ին տուած մամլոյ ասուլիսին, պատասխանելով՝ նոյնիսկ որոշ դաշնակիցներու զէնք չմատակարարելուն վերաբերեալ Փաշինեանի յայտարարութիւններուն մասին հարցումի մը, ըսած է.-

“Նախագահ եղած ժամանակ, 10 տարի, ես նման խնդիր չեմ ունեցել։ Ես նոյնիսկ լաւ չեմ պատկերացնում, թէ ինչու այսօր պէտք է նման խնդիրներ առաջանար, ես չեմ հասկացել վարչապետի ելոյթի այդ հատուածը։ Եթէ դու ոեւէ մէկին ասում ես՝ զէնք վաճառի, նա պատասխանում է՝ դէ, որոշ խնդիրներ կան, ու դու դրանով դուրս ես գալիս այդ խօսակցութիւնից ու չես շարունակում, գուցէ այսպէս է լինում։ Ես չգիտեմ, թէ ինչպէս են աշխատում։ Երբեք նման խնդիր մենք չենք ունեցել։

Հիմա մենք ունենք եւս մէկ խնդիր, օրինակ՝ 44-օրեայ պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, եւ Ռուսաստանից այստեղ ռազմական օգնութիւն տեղափոխելը դարձաւ խնդիր։ Ես 10 տարի նման խնդիր չեմ ունեցել։ Ինձանից յետոյ, երրորդ նախագահի օրօք Հայաստանը գնեց Ռուսաստանի ամէնից ժամանակակից զէնքերից մէկը՝ «Իսկանդեր»-ը, ինչպէ՞ս են բերել Հայաստան։ Ինչո՞ւ էր դա յաջողւում անել իմ ժամանակ, երրորդ նախագահի ժամանակ, եւ ինչո՞ւ դա խնդիր դարձաւ հիմա, որտեղի՞ց է դա գալիս”,– ըսած է Քոչարեան։

Կապուեցէք այս էջին ամբողջական պարունակութիւնը տեսնելու համար։

Եթէ չունիք բաժանորդագրութիւն, կրնաք այստեղ արձանագրուիլ՝