Search
Close this search box.

ԱՐՑԱԽ – Ասկերան շուտով նոր խաղահրապարակ կ՚ունենայ

Արցախի Հանրապետութեան Ասկերան քաղաքին մէջ աւարտին կը մօտենան նոր խաղահրապարակի շինարարական աշխատանքները:

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրեան «Արցախփրէս»-ի հետ զրոյցին տեղեկացուցած է, թէ խաղահրապարակի կառուցումը կ՚իրագործուի Ասկերանի հետ զուգորդուած Ֆրանսայի Պուշ-տիւ-Ռոնի շրջանի Պուք-Պէլ-Էռ քաղաքի համագործակցութեամբ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով:

“Նոր խաղահրապարակը մօտ 20 օրից արդէն պատրաստ կը լինի։ Խաղահրապարակի կառուցման համար Պուք-Պէլ-Էռը նիւթական միջոցներ է տրամադրել Հիմնադրամին, որի մի մասը տնտեսել ենք, Հիմնադրամն էլ իր հերթին է գումար յատկացրել եւ խաղահրապարակի համար ձեռք ենք բերել նոր խաղասարքեր ու տաղաւար, որը կը ծառայի նաեւ մեծահասակներին։ Խաղահրապարակում կը տեղադրուեն նաեւ նստարաններ, կը լինեն՝ վոլեյպոլի, մինի ֆութպոլի դաշտեր”,– աւելցուցած է քաղաքապետը։

Խմբագրական