Search
Close this search box.

Հայաստանի բնակչութեան թիւը նուազած է

2022-ին կայացած մարդահամարին համաձայն՝ Հայաստանի բնակչութիւնը (ՀՀ քաղաքացիութեան տէր՝ ընդհանուր) կը կազմէ 2 միլիոն 932 հազար 731 հոգի: Անոնցմէ 1 միլիոն 548 հազար 250-ը կին են, 1 միլիոն 384 հազար 481-ը՝ այր մարդ: Սոյն տուեալները հրապարակած է Հայաստանի Վիճակագրական կոմիտէն։

Առկայ բնակչութեան քանակի ցուցանիշն ալ նոյն ժամանակաշրջանին կազմած է 2 միլիոն 869 հազար 438 հոգի։

Մարդահամարի տուեալներով՝ Հայաստանի մէջ նախորդ՝ 2011-ի մարդահամարի բաղդատմամբ նուազած է թէ՛ առկայ, թէ՛ ընդհանուր բնակչութեան ցուցանիշը։ Մասնաւորապէս 2011-ին տեղի ունեցած մարդահամարի համեմատ՝ Հայաստանի ընդհանուր բնակչութեան թիւը նուազած է շուրջ 86 հազար 123-ով։ 2011-ին Հայաստանի ընդհանուր բնակչութեան թիւը եղած է 3.018.854, 2001-ին՝ 3.213.011։